Ֆրանսիացի ջութակահարուհի Էսթեր Աբրամին BAFTA-ի կարմիր գորգով քայլել է հայկական Armine Ohanyan ապրանքանիշի արծաթե զգեստով

14:30   26 նոյեմբերի, 2025

Ֆրանսիացի ջութակահարուհի Էսթեր Աբրամին, որը դասական երաժշտության լեզուն վերաիմաստավորող և թվային սերնդին մոտեցնող ամենաակնառու երիտասարդ կատարողներից մեկն է, BAFTA արարողությանը ներկայացել է հայկական Armine Ohanyan ապրանքանիշի հագուստով։ Նա հայտնի է եվրոպական առաջատար վայրերում իր համերգներով, համարձակ համագործակցություններով և դասական հնչողությունը ժամանակակից տեսողականի հետ համատեղելու իր ունակությամբ։

cfb1a492-aa74-4b96-8e60-e8fa648a40ed.jpeg (183 KB)

Աբրամին վաղուց հայտնի է դասական ջութակահարի կերպարը վերաիմաստավորելով՝ փոխանցելով արտիստի վառ, ճկուն և անկախ կերպարը։ Արարողության համար նա ընտրել էր մի քանի հայելային վահանակներից կազմված զգեստ, որը ստեղծում է շարժվող մետաղական խճանկարի տպավորություն։ Թափանցիկ հիմքը, բաց մեջքը, մաքուր երկրաչափական գծերը և պարզ ուրվագիծը ստեղծում են մի կերպար, որը միաժամանակ ավանգարդ է և նրբագեղ։

Ապրանքանիշը մեկնաբանել է ջութակահարի կերպարը՝ նշելով, որ «ոգեշնչող, ազատ, գեղեցիկ և տաղանդավոր կանանց հագցնելը հաճույք է և պատիվ»։



© NEWS.am STYLE