Բեյոնսեն կորցնո՞ւմ է իր փայլը. Բաց հանդերձանքներ՝ իրեն հատուկ շքեղության փոխարեն

16:04   26 նոյեմբերի, 2025

Եթե որևէ մեկը կասկածում է, որ Բեյոնսեի աստղային հեղինակությունը մարում է, ապա պարզապես պետք է հայացք գցի նրա կերպարին, որով այս շաբաթավերջին երգչուհին մասնակցել է Լաս Վեգասում կայացած Ֆորմուլա 1-ի Գրան պրիին։ Louis Vuitton-ի կաշվե կոմբինեզոնով (կոճակները բաց և առանց կրծկալ) երգչուհին ցուցադրել է իր կազմվածքը՝ հաստատելով, որ մի ժամանակ անթերի խորհրդանիշը աստիճանաբար դուրս է մնում իր «հաղթական շարքից», գրում է Daily Mail-ը։

IMG_3581.jpeg (116 KB)

Կերպարն ավելի շատ հիշեցնում էր էժանագին դերային խաղի զգեստ, քան դիվայի ոճ. Բեյոնսեն միացել է Լյուիս Հեմիլթոնին՝ Ferrari-ով զբոսանքին։ Ավելի ուշ նա հայտնվել է կարմիր PVC կոմբինեզոնով՝ Ferrari-ի մոտիվներով, լուսանկարվելով ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։ Ցածր դեկոլտեն և ոտքերի բարձր ճեղքերը տպավորություն էին թողնում, թե գործվածքը հազիվ է պահում նրա մարմինը, մինչդեռ մերկապարուհու ոճի կրունկները հիշեցնում էին Վեգասի գլխավոր փողոցը։ Միևնույն ժամանակ, երկրպագուներն ու «բոդի փոզիթիվի» ակտիվիստները գովաբանել են երգչուհու բնական կազմվածքը։ Նրանք նրա կլորացված ազդրերը և «մայրական փորիկը» նշել են՝ որպես հայտնի մարդու օրինակ, ով դիմադրում է Օզեմպիկի նման նորաձև քաշի կորստի մեթոդներին։

Այնուամենայնիվ, անհնար է չնկատել, որ միջոցառումից կարճ ժամանակ անց երգչուհին Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում  նա նկատելիորեն ավելի նիհար և մկանոտ տեսք ուներ, քան պապարացիների լուսանկարներում, ինչը խորացրել է նրա կերպարի երկիմաստությունը։ Իրոնիան այն է, որ սա տեղի ունեցավ Ֆորմուլա 1-ի ֆոնին, որը վերջերս հրաժարվել էր «գրիդ աղջիկների» օգտագործումից՝ նրանց մասնակցությունը համարելով սեքսիստական ​​և հնացած։

IMG_3582.jpeg (122 KB)

Չնայած երաժշտության պատմության մեջ ամենատաղանդավոր արտիստներից մեկի կարգավիճակին, նման անհավանական հանդերձանքները հարցեր են առաջացնում։ Որպես օրինակ՝ Բիյոնսեն, հնարավոր է, գերազանցում է սահմանը՝ իրեն վերածելով «պրոմո աղջկա», այլ ոչ թե շեշտադրելով այն տաղանդը, որը նրան աստղ դարձրեց։ Վերջին իրադարձությունները նաև ցույց են տալիս, որ նրա ժողովրդականությունը նոր մարտահրավերների է բախվում. նրա վերջին ալբոմը խառը արձագանքներ է ստացել, իսկ Cowboy Carter շրջագայությունը լի էր դատարկ տեղերով՝ անհավանական սցենար մի ժամանակվա ամենապահանջված շոուի համար։ Նրա 13-ամյա դստեր՝ Բլու Այվիի, որը բեմում հայտնվեց մոր հետ, ընդգրկվելը ավելի շատ նման էր աչքի ընկնող հնարքներով ուշադրություն գրավելու փորձի, քան իսկական ելույթի։

IMG_3583.jpeg (171 KB)



© NEWS.am STYLE