Իսլանդական հայտնի KALEO խումբն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

17:40   27 նոյեմբերի, 2025

Բլյուզ-ռոք ժանրում հայտնի KALEO խումբն առաջին անգամ կայցելի Երևան։ Համերգը նախատեսված է մարտի 21-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իսլանդական խումբը կներկայացնի ռոքի և բլյուզի յուրահատուկ միաձուլում։ Երեկոյի բացումը վստահված է հայկական Nemra խմբին։

Արտասահմանյան բեմերից մինչև Երևան

IMG_3652.jpeg (298 KB)

2012 թվականին Իսլանդիայում ձևավորված KALEO-ն հռչակվել է համաշխարհային հիթերով, որոնցից ամենահայտնին՝ Way Down We Go-ն, դարձել է միջազգային չարթերի առաջատար և հնչել բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում ու գովազդներում։

Նրանց երկրորդ ալբոմը՝ A/B-ն, դարձավ խումբը միջազգային հարթակ բարձրացրած աշխատանքը, իսկ 2021-ի “Surface Sounds” և 2025-ի «Mixed Emotions» ալբոմները շարունակեցին ուժեղացնել Kaleo-ի դիրքը ռոք երաժշտության ժամանակակից դաշտում։



© NEWS.am STYLE