Էմինեմի դուստրը՝ Հեյլի Ջեյդը, հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է իր փոքրիկ որդին դիտում պապիկի ելույթը մարզադաշտում

16:27   28 նոյեմբերի, 2025

Այս Շնորհակալության օրը իսկապես յուրահատուկ էր Էմինեմի դստեր՝ Just a Little Shady փոդքասթի հաղորդավար Հեյլի Ջեյդ Սքոթի ընտանիքի համար։

Ինստագրամում նա կիսվել է հուզիչ տեսանյութով, որտեղ իր փոքրիկ որդին, Էլիոթը, առաջին անգամ դիտում է իր հայտնի պապիկի ելույթը ուղիղ տրիբունայից։

Նոյեմբերի 27-ին Էմինեմը և Ջեք Ուայթը բեմ են բարձրացել Դետրոյթ Լայոնս-Գրին Բեյ Փեքերս խաղի ընդմիջման ժամանակ։ Հեյլիի հրապարակած տեսանյութում փոքրիկը նստած է իր գրկում, ականջակալներով և օրորվում է երաժշտության տակ։ Մի պահ Հեյլին հանգիստ ասում է. «Պապիկը», և Էլիոթը անկեղծ մանկական ուրախությամբ նայում է բեմին։

«Շնորհավոր Շնորհակալության օրը», - գրել է նա տեսանյութի տակ։ Նա նաև ընտանեկան լուսանկար է հրապարակել իր Stories-ում. նա, ամուսինը՝ Էվան Մաքքլինտոկը, և նրանց որդին, բոլորը հագել էին Դետրոյթ Լայոնսի համապատասխան հագուստ։ Էլիոթը ծնվել է այս տարվա մարտին. նա Հեյլիի և Էվանի առաջնեկն է։



© NEWS.am STYLE