Փոլ Ուոքերի դուստրը հուզիչ կերպով հարգանքի տուրք է մատուցել հորը՝ նրա մահից 12 տարի անց

11:50   1 դեկտեմբերի, 2025

Մեդոու Ուոքերը կրկին հարգանքի տուրք է մատուցել իր հորը՝ «Ֆորսաժ» ֆրանշիզայի աստղ Փոլ Ուոքերին, որը մահացել է 12 տարի առաջ։

Կիրակի օրը՝ ողբերգության տարելիցին, 25-ամյա մոդելը, որը նաև բարերար է, Instagram-ում արխիվային լուսանկարների շարք է հրապարակել։ Մեդոուն կադրերում փոքրիկ աղջնակ է, որը նստած է խոհանոցի սեղանին, իսկ Փոլը ծիծաղում է՝ նրա առջև պահելով աղանդերի ափսեն. մեկ այլ կադրում նա համբույր է ստանում դստերից։

att.BnWAMYetG-ngELW0KzXMMEwVXQMFYA4kV6b0WdPd38I.jpeg (154 KB)

«12 տարի առանց քեզ... Ես քեզ հավերժ սիրում եմ», - գրել է դերասանի դուստրը։

Փոլ Ուոքերը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին, երբ նրա Porsche Carrera GT-ն, որը վարում էր պրոֆեսիոնալ մրցարշավորդ Ռոջեր Ռոդասը, Սանտա Կլարիտայում բախվել է լուսացույցի սյանը և բռնկվել։

att.yeVsyf2OHIIr9cxJ8Hy1i0bwqSoqkY3JTyVvq5z9Nc0.jpeg (148 KB)

Երկուսն էլ մահացել են անմիջապես։ Մեդոուն՝ դերասանի միակ դուստրը, միշտ հիշում է հորը և աջակցում է նրա սիրելի գործերին։ 2015 թվականին նա հիմնադրել է Փոլ Ուոքերի հիմնադրամը, որը զբաղվում է օվկիանոսի և վայրի բնության պահպանմամբ և ամենամյա կրթաթոշակներ է տրամադրում բնապահպանական կարիերա հետապնդող ուսանողներին։

IMG_3785.jpeg (327 KB)



© NEWS.am STYLE