Դենիել Ռեդքլիֆը և Թոմ Ֆելտոնը Հարրի Փոթերի մասին ֆիլմի թողարկումից երկար տարիներ անց առաջին անգամ միասին են հայտնվել հանրության առջև

15:35   2 դեկտեմբերի, 2025

Հարրի Փոթերի երկրպագուները տոնում են. Դենիել Ռեդքլիֆը և Թոմ Ֆելտոնը վերամիավորվել և նույնիսկ լուսանկարվել են միասին՝ սիրված ֆիլմաշարի թղարկումից երկար տարիներ անց։ 

Դերասանները հանդիպել են դեկտեմբերի 1-ին Նյու Յորքում՝ «Merrily We Roll Along» բեմական ներկայացման հատուկ ցուցադրության ժամանակ, որտեղ Ռեդքլիֆը գլխավոր դերում էր և որի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակի։ Մարդիկ ականատես եղան նրանց հանդիպմանը. Ռեդքլիֆը և Ֆելտոնը ջերմորեն գրկախառնվել են թատրոնի նախասրահում, փոխանակել են մի քանի խոսք, ապա լուսանկարվել խմբակային լուսանկարի համար։

3609dc31-3e55-40d3-9202-0cd2f48673dc.jpeg (153 KB)

Զույգը վերջին անգամ միասին լուսանկարվել էր 2011 թվականի հուլիսին՝ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. Մաս 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ Նյու Յորքում։

Դանիելն այժմ 36 տարեկան է, Թոմը՝ 38։ Նրանք հանդիպել են դեռահաս տարիքում՝ «Փիլիսոփայական քարը» ֆիլմի նկարահանման հրապարակում, որը թողարկվել է 24 տարի առաջ։ Էկրանին նրանց կերպարները՝ Հարրի Փոթերը և Դրակո Մալֆոյը, կատաղի մրցակիցներ էին, բայց էկրանից դուրս դերասանները տարիներ շարունակ պահպանել են ջերմ հարաբերություններ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от People Magazine (@people)

Ֆելտոնը բազմիցս Ռեդքլիֆին է վերագրել թատրոնում կարիերա սկսելու ոգեշնչումը. «Նա այն պատճառներից մեկն էր, որ ես ցանկացա փորձել Բրոդվեյում խաղալ»,-ասել է նա այս աշնանը «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման ժամանակ։

Թոմը ներկայումս խաղում է Դրակո Մալֆոյի դերը «Հարրի Փոթերը և անիծված երեխան» Բրոդվեյի ներկայացման մեջ։ Ներկայացումը ռեկորդներ է սահմանում. միայն Շնորհակալության շաբաթվա ընթացքում այն ​​​​հավաքել է ավելի քան 3,15 միլիոն դոլար։ Ֆելտոնը նույնիսկ կրկնում է Դրակոյի պաշտամունքային խոսքերը՝ «Վախեցած ես, Փոթեր», մենամարտի տեսարանից առաջ։

Լուսանկարները՝ Բրյուս Գլիկաս/WireImage



© NEWS.am STYLE