«Մեզանից ակնկալվում է, որ նույն տեսքը ունենանք, ինչ երիտասարդ ժամանակ։ Մեզ թույլ չեն տալիս ծերանալ». 80-ականների սուպերմոդել Քիմ Ալեքսիսը՝ «գեղեցիկ մնալու» ճնշման մասին

13:10   3 դեկտեմբերի, 2025

Քիմ Ալեքսիսը 80-ականների այն պաշտամունքային շիկահերներից մեկն էր, որի դեմքը անմիջապես ճանաչելի էր Sports Illustrated, Vogue և Cosmopolitan ամսագրերի շապիկներին։ Նա քայլել է Gucci-ի և Ralph Lauren-ի համար, աշխատել է Քրիստի Բրինկլիի, Ջենիս Դիկինսոնի և Պաուլինա Պորիզկովայի հետ և, կարծես, կատարյալ համապատասխանում էր այն դարաշրջանին, երբ գեղեցկությունը նորաձև էր, իսկ երիտասարդությունը՝ ոլորտում գոյատևման նախապայման։

att.jzf-MsctnptcPDAebQaHTVQpRU9m7q57iXHE7ULXRBI.jpeg (58 KB)

Այսօր Քիմը 64 տարեկան է, ապրում է Արիզոնայում, մեծացնում է երեք երեխա և բացահայտ խոսում է այն հարցերի մասին, որոնք հազվադեպ են քննարկվում իր սերնդի մյուս մոդելների կողմից։ Instagram-ի նոր գրառման մեջ նա խոստովանել է, որ «երիտասարդ և գեղեցիկ մնալու» ճնշումը շարունակվում է նույնիսկ նորաձևության մեջ տասնամյակներ անցկացնելուց հետո։ «Երբեմն ինձ հարցնում են, թե ինչպես հաղթահարել այս ճնշումը։ Դա իրական հարց է։ Տարիքը անխուսափելի է։ Մենք պետք է թողնենք այն, ինչը չենք կարող վերահսկել և հաշտվենք դրա հետ», - մակագրել է Քիմը իր լուսանկարներից մեկը։

att.O29ew3smZBsUC6JdJaAnp-_0IPvcMmvjbRfZSSp4GjY.jpeg (118 KB)

Տեղադրված տեսանյութում սուպերմոդելը բացատրում է, որ գեղեցկությունը դիմահարդարման կամ հարթ մաշկի մասին չէ, այլ ներքին խաղաղության, նպատակի զգացողության և կյանքին բերած ուրախության։ «Աշխարհում մեր ներկայանալու մեր ընտրությունն է, որն իսկապես մեզ փայլեցնում է», - ասում է նա։

Սոցիալական ցանցերից դուրս Քիմը հազվադեպ է հայտնվում, և դա նույնպես ընտրություն է։ Անցյալ տարի նա People Health-ին ասել է, որ իրեն հարմարավետ է զգացել միայն իր մարմնի և առողջության փոփոխությունները ընդունելուց հետո։ Հիպոթիրեոզը, դաշտանադադարը և քաշի տատանումները նրան արժեցել են ոչ միայն էներգիա, այլև հանրության աչքի առաջ լինելու ցանկություն։

att.XIHIC05TkKfISaiwXsJkXfucnn1anK-q3zPlnIem3hc.jpeg (167 KB)

«Մեզանից ակնկալվում է նույն տեսքը, որն ունեինք երիտասարդ ժամանակ։ Մեզ կարծես թե թույլ չեն տալիս ծերանալ։ Դա անարդար է», - ասել է Քիմը։

Չնայած տարիքային փոփոխություններին՝ մոդելը զգալիորեն ավելի երիտասարդ է թվում, և ընդգծում է, որ երբեք վիրահատություններ կամ ներարկումներ չի արել։ «Եվ երբեք էլ չի անի»,-ասում է նա։ Նա հավելում է, որ տարիքն իրեն ավելի շատ վստահություն և իմաստություն է բերել, քան երբևէ։



© NEWS.am STYLE