Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի նախագիծը. «Մեր նպատակն է ստեղծել ֆիլմ՝ հայ բուժաշխատողների աշխատանքի ու հերոսության մասին»

10:37   4 դեկտեմբերի, 2025

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է իր առաջիկա՝ «20 20-ի հրեշտակները» ֆիլմի նախագիծը՝ այն մեծ ճանապարհը, հաջողությունները, ձեռքբերումները, և այն աշխատանքը, որը դեռ անհրաժեշտ է կատարել՝ ֆիլմը իրականություն դարձնելու համար։

«20 20-ի հրեշտակները» ֆիլմը հայ բուժաշխատողների իրական հերոսությունների մասին է, ասում է ռեժիսորը:

IMG_4092.jpeg (210 KB)

«Այդպիսի մի պատմությունն է, այն զինվորի վիրահատությունը, որի համար բժիշկը անգամ կանգ չի առել Էլեկտրակայունություն բացակայության, փոշով լցված օդի և դրսում հնչող հրետանակոծության պայմաններում։

Նա միայն մեկ բան է ասել, երբ նրան փորձել են կանգնեցնել. «Չենք կարող կանգնել, նա չի դիմանա»։ Եվ լապտերի թույլ լույսի տակ շարունակել է վիրահատությունը 17 ժամ` դողացող ձեռքերով և արյունոտ խալաթով։

IMG_4093-1.jpeg (237 KB)

Շնորհիվ բժշկի անսահման մասնագիտական և մարդկային ուժի այսօր այս զինվորը ողջ է և վերադարձել է տուն Սա միակ պատմությունը չէ և մեր նպատակն է ստեղծել ֆիլմ՝ հայ բուժաշխատողների աշխատանքի ու հերոսության մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ռեժիսորը հավելել է, որ յուրաքանչյուրը կարող է միանալ ֆիլմի ստեղծմանն իր նվիրատվությամբ` հետևյալ հղմամբ:

Լուսանկարները` @alexterzikyan



© NEWS.am STYLE