Մի շարք երկրներ բոյկոտել են «Եվրատեսիլը» Իսրայելի մասնակցության պատճառով

11:02   5 դեկտեմբերի, 2025

Իսպանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները և Սլովենիան որոշել են հրաժարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթից՝ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) Գլխավոր ասամբլեայի կողմից Իսրայելին մասնակցելու թույլտվություն տալու որոշումից հետո: Այս մասին հայտնում է France24-ը:

«Եվրատեսիլ 2026-ը» կանցկացվի առանց այս երկրների մասնակցության, որոնք նախկինում դեմ էին Իսրայելի մասնակցությանը Գազայի հատվածում ընթացող մարտերի պատճառով: Այս երկրների հեռարձակողները նաև հրաժարվել են հեռարձակել մրցույթը, գրում է Lenta.ru-ն:

31 երկիր հաստատել է իրենց մասնակցությունը «Եվրատեսիլին»: Սակայն Իսլանդիայի և Բելգիայի հեռարձակողները դեռևս որոշում չեն կայացրել, և այն երկրները, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, կարող են չեղյալ հայտարարել իրենց որոշումը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի հնարավոր բացառումը «Եվրատեսիլից» սկանդալ էր անվանել: Նրա խոսքով՝ եթե իրադարձությունները այսպես զարգանային, նա «կաջակցեր» Գերմանիայի կամավոր հրաժարմանը մրցույթին մասնակցելուց:



© NEWS.am STYLE