13:15 5 դեկտեմբերի, 2025Netflix-ը ներկայացրել է «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանի ամբողջական պաշտոնական թրեյլերը։ Այս ռոմանտիկ պատմության նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին, և ինչպես տեսնում ենք ամբողջական թրեյլերի տեսանյութից, դեռևս կան հետաքրքիր «սիրային եռանկյունիներ»՝ անսպասելի շրջադարձերով։
Թրեյլերում երևում է նաև, թե ինչ նորաձև կերպարներ կունենա Էմիլին այս եթերաշրջանում, ինչը սերիալի ամենահետաքրքիր կետերից մեկն է։
Թվում է, թե գլխավոր հերոսուհին դեռ կարոտում է Փարիզը… Էմիլիի ոգեշնչող ճանապարհորդության և սիրո պատմության շարունակությանը կկարողանանք հետևել արդեն շատ շուտով…