Այսօրվանից սկսած Հայաստանից ևս հնարավոր կլինի քվեարկել «Մանկական Եվրատեսիլում» մեր ներկայացուցիչ Ալբերտի օգտին

11:38   12 դեկտեմբերի, 2025

«Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ jesc.tv կայքում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 23:59-ից կմեկնարկի քվեարկության առաջին փուլը, որը կտևի մինչև շոուի սկսվելը՝ դեկտեմբերի 13-ին:

Քվեարկության երկրորդ պատուհանը կբացվի վերջին մասնակցի ելույթից հետո և կտևի 15 րոպե:

Հավելենք, որ Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել մեր ներկայացուցչի՝ Ալբերտի օգտին, որը ներկայանում է Brave Heart երգով:

Ալբերտն այս պահին առաջատարի կարգավիճակում է՝ ինչպես մի շարք կանխատեսումների, այնպես էլ մրցույթի պաշտոնական յութուբյան էջում տեսահոլովակի դիտումների քանակով:

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:



© NEWS.am STYLE