ՈւՂԻՂ․ Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը»․ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

20:00   13 դեկտեմբերի, 2025

Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Ալբերտը՝ Brave Heart երգով։

Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր՝ հետևյալ հերթականությամբ՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։

Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել Ալբերտի օգտին՝ jesc.tv կայքում։ Քվեակությունը կվերսկսվի վերջին մասնակցի ելույթից հետո։ 



© NEWS.am STYLE