Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտի ելույթը «Մանկական Եվրատեսիլ»-ում

21:32   13 դեկտեմբերի, 2025

Թբիլիսիում շարունակվում է «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող Ալբերտը րոպեներ առաջ ավարտեց իր ելույթը։

Ալբերտը Հայաստանը ներկայացնում է Brave Heart երգով։

Հավելենք, որ մեր պատվիրակը համարվում է այս տարվա մրցույթի ֆավորիտը։ Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել Ալբերտի օգտին՝ jesc.tv կայքում։ Քվեակությունը կվերսկսվի վերջին մասնակցի ելույթից հետո։ 

Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր՝ հետևյալ հերթականությամբ՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։



© NEWS.am STYLE