Կարեն Կարագուլյանը միացել է Բրեդ Փիթին՝ Դևիդ Ֆինչերի և Տարանտինոյի նոր ֆիլմում

11:05   18 դեկտեմբերի, 2025

Կարեն Կարագուլյանը շուտով կնկարահանվի Դեյվիդ Ֆինչերի «Քլիֆ Բութի արկածները» ֆիլմում, որի սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է, իսկ գլխավոր դերում՝ Բրեդ Փիթը, գրում է Armenian Film Society-ն։

«Քլիֆ Բութի արկածները» կատակերգություն-դրամա է, որը «Մի անգամ Հոլիվուդում» (2019) ֆիլմի շարունակությունն է, որտեղ Բրեդ Փիթը և Թիմոթի Օլիֆանը համապատասխանաբար մարմնավորում են Քլիֆ Բութի և Ջեյմս Սթեյսիի դերերը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սքոթ Քանը, Էլիզաբեթ Դեբիկին, Յահյա Աբդուլ-Մատին II-ը, Կարլա Գուջինոն, Հոլթ Մաքքալանին և Ջեյ Բի Թադենան։



© NEWS.am STYLE