Հայկական YEPREM բրենդի զարդերը փայլել են «Էմիլին Փարիզում» սերիալի 5-րդ եթերաշրջանում

12:30   19 դեկտեմբերի, 2025

«Էմիլին Փարիզում» կուլտային սերիալի 5-րդ եթերաշրջանը երեկվանից հասանելի է Netflix հարթակում, և այս անգամ սերիալի հայ երկրպագուներին անակնկալ է սպասվում։ 

Փայլուն նորաձև կերպարների մեջ առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն նաև հայկական YEPREM բրենդի զարդերը։ Այս մասին հայտարարված է բրենդի ինստագրամյան էջում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от YEPREM since 1964 (@yeprem)

«Սպասումն ավարտված է։ «Էմիլին Փարիզում» սերիալը վերադառնում է 5-րդ եթերաշրջանով։ Այստեղ նորաձևությունը կրկին կենտրոնական մաս է կազմում, և սերիալը բացահայտում է ոճի, փայլի ու անմոռանալի կերպարների նոր ժամանակաշրջան։ 

YEPREM-ը ևս մաս է կազմել այս եթերաշրջանի նորաձևության պատմության մեջ, մինչ Հռոմը դարձել է պաշտամունքային ոճի հարթակ։ 

Պատրաստվեք տեսնել յուրահատուկ զարդեր այս եթերաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ։   



© NEWS.am STYLE