16:30 19 դեկտեմբերի, 2025Օլգա Բուզովան Մոսկվայում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել է հայազգի դիզայներ Հայկ Ավանեսյանի բրենդի զգեստով:

Դեկտեմբերի 17-ին Մոսկվայի Live Arena-ում տեղի է ունեցել «Реальная премия MusicBox 2025» մրցանակաբաշխությունը: Օլգա Բուզովան մրցանակ է ստացել «Մեդիա արդյունաբերության լեգենդ» անվանակարգում:
Կարմիր գորգի համար Օլգան ընտրել էր Hayk Avanesyan բրենդի կարմիր մետաքսե զգեստը, որն ընդգծել է հաղորդավարուհու փայլն ու ուշադրություն է գրավել իր էլեգանտությամբ:

Բուզովան առաջին անգամը չէ, որ համագործակցում է հայ դիզայների հետ: Իր փակ երեկույթներից մեկին Օլգան կրկին ներկայացել էր Hayk Avanesyan բրենդի զգեստով՝ այդ անգամ ընտրելով էլեգանտ սև տարբերակ՝ շղարշե շրջազգեստով ու ձեռքերի իլյուստրացիաներով:
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարները՝ Olga Buzova/Instagram