Չորս նոր մոտեցում դիմահարդարման մեջ

13:32   18 փետրվարի, 2014

Նյու Յորքի նորաձեւության շաբաթն արդեն անցյալում է, սակայն քննարկումները ցուցադրությունների շուրջ չեն դադարում: Զգեստներից ու հավաքածուներից բացի, առանձին ուշադրության է արժանանում մոդելների դիմահարդարումը: Ստորեւ ներկայացնում ենք Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում մոդելների դիմահարդարման ամենաարդիական տարբերակները:

1. Նուդ ոճի դիմահարդարում: Այսինքն` դիմահարդարում առանց դիմահարդարման: Alexander Wang, Jason Wu, Tommy Hilfiger, Michael Kors, Lacoste ապրանքանիշերի հավաքածուների ցուցադրությանը մոդելները հենց այսպիսի դիմահարդարմամբ էին պոդիում դուրս եկել:

2. Վարդագույն սնգույր: Դեմքին բնական`ասես ցրտից առաջացած կարմրություն էին հաղորդել Prabal Gurung, Edun եւ A Detacher նորաձեւության տների մոդելներին:

3. Donna Karan-ի, Altuzarra-ի, Richard Chai Love-ի, Tess Giberson-ի մոդելների ոսկեգույն եւ արծաթագույն ստվերաներկերով դիմահարդարումը ոճաբաններն արդեն հասցրել են անվանել օլիմպիական` համեմատելով դրանք օլիմպիական մեդալների հետ:


4. Սլաքները` համադրված ոսկեգույն ստվերաներկի հետ, Նյու Յորքի նորաձեւության շաբաթի նորություններից էին:



© NEWS.am STYLE