Գլխավոր միտումները վարսահարդարման մեջ

17:16   18 փետրվարի, 2014

Նյու Յորքի նորաձեւության շաբաթն անցավ` իր հետ բերելով բազում նորույթներ եւ նորաձեւ միտումներ: Դրանցից մեկն էլ ցուցադրությանը մասնակցած մոդելների սանրվածքներն են, որոնք, անշուշտ, թելադրում են գալիք աշնան գլխավոր հիթերը վարսահարդարման մեջ: Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Թեք մազափունջ: Այն, որ մազափունջը 2014-ի գլխավոր սանրվածքներից է լինելու, պարզ էր դեռ նախորդ տարվանից, սակայն Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում ոճաբանները նախապատվությունը տվեցին թեք մազափնջերին: Այսպիսի սանրվածքով պոդիում բարձրացան Alexander Wang-ի, Richard Chai Love-ի, Edun-ի եւ Peter Som-ի մոդելները:

Հյուսքեր: Marchesa-ն եւ Marc bay Marc Jacobs-ը նախընտրել էին իրենց մոդելներին վերադարձնել մանկություն` հյուսելով նրանց վարսերը:

Թաց էֆեկտ: Ասես անձրեւի տակ թրջված վարսերով մոդելները նույնպես գերակշռում էին Նյու Յորքի նորաձեւության շաբաթում:



© NEWS.am STYLE