Նորթ Ուեսթը իր նորամուտն է կատարում Instagram-ում՝ կրկնօրինակելով մոր՝ Քիմ Քարդաշյանի հայտնի լուսանկարչական դիրքը

20:24   22 դեկտեմբերի, 2025

Նորթ Ուեսթը պաշտոնապես հայտնվել է Instagram-ում։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 12-ամյա դուստրը իր նորամուտն է կատարel սոցիալական ցանցում՝ կիսվելով  շատ ծանոթ mi դիրքով լուսանկարով, գրում է PEOPLE-ը։

View this post on Instagram

A post shared by North West (@northwest)

Լուսանկարում Նորթը ցուցադրում է երկու խաղաղության նշան՝ մոր՝ Քիմի հայտնի ոճով․ կադրում նա մութ սենյակում է, որը լուսավորված է Սուրբ Ծննդյան զարդարանքներով։ Նա կրում է Balenciaga-ի պրինտով մարզաշապիկ՝ համադրված մինի կիսաշրջազգեստի և կոշիկների հետ, մազերը հավաքած են հարթ կապով։

«Առաջին գրառումը»,-գրել է Նորթը։

Նրա կենսագրության բաժնում նշված է, որ էջը կառավարվում է նրա ծնողների կողմից։ Նորթն արդեն ունի ավելի քան 400,000 հետևորդ, որոնց թվում են նրա 45-ամյա մայրը՝ Քիմը, և տատիկը՝ Քրիս Ջենները։ Նորթը ներկայումս ոչ մեկին չի հետևում։



© NEWS.am STYLE