Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպիսին են ընտանեկան լուսանկարները չորս երեխաների հետ

13:30   23 դեկտեմբերի, 2025

Քիմ Քարդաշյանը որոշել է անկեղծ լինել և ցույց տալ, թե իրականում ինչ է նշանակում տոնական լուսանկարներ անել իր երեխաների հետ։ Դեկտեմբերի 22-ին 45-ամյա աստղը և չորս երեխաների մայրը հրապարակել է մի շսրք լուսանկարներ՝ դրանք շատ պարզ և մարդկայնորեն մակագրելով. «Ես իսկապես փորձեցի»։

att.0BgS1aILejfb0wXktAa7qv7jeeBGZZmVkWIBUP8AluE.jpeg (119 KB)

Բոլոր երեխաներին մեկ կադրում տեղավորելը մարտահրավեր էր։ Յուրաքանչյուր երեխա ունի իր տրամադրությունը, իր ծրագրերը և կատարյալ պահի իր տեսլականը։ Ոմանք խոժոռվում են, ոմանք ժպտում, իսկ ոմանք նույնիսկ որոշում են լքել կադրը ամենակարևոր պահին։

att.gCSKV59oZmomrowgoxJjFxahkXGh_qqs35yA5FO7j2c.jpeg (186 KB)

Հետևորդները անմիջապես ճանաչեցին իրենց այս իրավիճակում։ Մեկնաբանները կատակել են, որ երեխաները «տնային» տեսք ունեն, և գրել են, որ նման լուսանկարները ծանոթ են յուրաքանչյուր ծնողի՝ անկախ նրանց կարգավիճակից կամ հետևորդների քանակից։

att.NrceETKJVcE9yS8S2hLBQ0174NRs2ytrY4FAJ6G_V30.jpeg (118 KB)

att.vMreLDhrF2W0CqlIVgjw7vS95W1Py2deIsbYlwMg51E.jpeg (119 KB)

Ինչ-որ պահի ընտանիքը տեղափոխվել է տուն՝ զարդարված տոնածառի մոտ, բայց նույնիսկ այնտեղ կատարյալ կադրը չի ստացվել։ Երեխաներից ոմանք համբերատար կեցվածք էին ընդունում, մյուսները շարունակում էին իրենց կյանքը, միկչ Քիմը փորձում էր գրկել բոլորին և գոնե մի քանի վայրկյան միասին պահել նրանց։



© NEWS.am STYLE