10:30 25 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 4-ին Երևանում կայացավ ամանորյա մեծ պրեմիերա․ «Ձմեռվա երգը» հայ-ամերիկյան ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսի ուշադրությանը։ Ֆիլմն այն մասին է, որ պետք է հավատարիմ մնալ երազանքին, ինչ էլ որ պատահի․ միայն այդ դեպքում այն իրականություն կդառնա։
Հայ-ամերիկյան արտադրության այս ժապավենը պատմում է հոր մահից հետո դժվարության մեջ հայտնված հերոսուհու մասին, որն իր ոգեշնչումը փորձում է վերգտնել իր արմատների մեջ ու որոշում ԱՄՆ-ից գալ Հայաստան՝ իր երազանքի հետևից: Այստեղ նա բացահայտում է ավելին, քան պատկերացնում էր, ու գտնում ոչ միայն ոգեշնչում, այլև սեր:
NEWS.am STYLE-ը եղել էր ֆիլմի նկարահանման հրապարակում ու զրուցել ռեժիսորի ու դերասաններից մի քանիսի հետ։
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն Անժելա Ասատրյանն է։ Գործադիր պրոդյուսերներ՝ Կարապետ Կավուկչյան, Սիրվարդ Կավուկչյան, Նարինե Գալստյան, պրոդյուսերներ՝ Անժելա Ասատրյան, Անի Դաշտոյան, Իվեթ Մ․Ամիրեան, Քրիստին Սուսա, Էդգար Դամատյան, Մկո Մալխասյան։ Հայաստանի կողմից համապրոդյուսեր են Արմինե Անդան և Դիանա Ավետիսյանը։
Սյունե Առաքելյան