Բոտիլիոններ. այս գարնան նորաձեւ կոշիկներից

17:09   19 փետրվարի, 2014

Դեռեւս 2013 թվականի վերջերից հստակ ուրվագծվել են 2014 թվականի գարնանային կոշիկների նորաձեւ միտումները: Դրանք անչափ բազմազան են եւ ընտրության լայն հնարավորություն են տալիս ոճային աղջիկներին: Այս անգամ կանդրադառնանք բոտիլիոններին` որպես գարնան համար ամենանորաձեւ եւ հարմար կոշիկներ:


Այս կոշիկները սազաում են ե’ւ կիսատաբատների, ե’ւ զգետսների, ե’ւ ջինսերի հետ: Հաշվի առնելով` հայաստանյան գարնան անկանխատեսելի եղանակը, երբ մի օր կարող է արեւ անել, հաջորդ օրը` ձյուն, իսկ մյուս օրն էլ այդ ձյունը հալչի, բարձրակրունկ բոտիլիոններն ամենահարմարն են նման եղանակի համար. ե’ւ տաբատը չի կեղտոտվի, ե’ւ ոտքերը չեն սառչի:



© NEWS.am STYLE