Վիեննա Գալա՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

20:19   13 հունվարի, 2026

Երեկոյան գեղեցիկ հանդերձանքով ու հարդարանքով հանդիսատես, պարահանդեսային նրբաճաշակ երաժշտություն, փրփրուն գինի, տոնական ձևավորված ճեմասրահ, որտեղ սահում էին նրբագեղ պարային զույգերը։

a97304e7-0897-4809-9c97-0b0579beb6c1.jpeg (500 KB)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել վիեննական ամանորյա շնչով լցնել ձմեռային տոնական օրերը: «Վիեննա գալա»-ի երեկոյին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հնչեցին, Շտրաուսների դինաստիայի գլուխգործոցները՝ նրբագեղ վալսերը, կրակոտ պոլկաները և հանդիսավոր քայլերգերը։ Երեկոյի պարային համարները վստահված էր «Բարեկամություն» պետական անսամբլի մենակատարներին։  
Համերգը, ինչպես և ընդունված է, եզրափակվեց «Ռադեցկի» քայլերգով, որից հետո լեփ-լեցուն համերգասրահը պայթեց հոտնկայս ծափահարություններից:

880820b2-dd1a-4d26-b183-db3acd0a3049.jpeg (403 KB)

1999ddaf-dab6-404e-9e5c-ddd3ea734f61.jpeg (1.40 MB)

Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգից ընդամենը երկու օր առաջ էր վերադարձել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մասշտաբային շրջագայությունից, որտեղ մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել իննը համերգով՝ Չինաստանի գլխավոր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:

11f5562f-1937-495a-8e3c-da0ac0e81e85.jpeg (237 KB)

8bc1dd3c-df67-4b56-99cd-2512d2b529da.jpeg (338 KB)

01d68d31-b644-4444-9fe1-0cc4cb162112.jpeg (454 KB)

1c2966b1-e8ad-4d36-81ba-448f57b6a9f6.jpeg (618 KB)



© NEWS.am STYLE