Արգելակներ չկան․ Բոհեմ թատրոնի «Քշի գնա» ներկայացումը մեկնարկում է

10:30   25 հունվարի, 2026

Երբ քաղաքը հոգնեցնում է իր աղմուկով, երբ օրը լցված է անվերջ վազքով ու կիսատ խոստումներով, երբ թվում է՝ պարզապես մի փոքր դադար է պետք, հենց այդ պահին հայտնվում է մի առաջարկ՝ «Քշի գնա»։ Ու դա ոչ թե պարզապես արտահայտություն է, այլ տրամադրություն, որոշում, փոքրիկ փախուստ առօրյայից դեպի մի վայր, որտեղ քեզ սպասում են անկեղծ ծիծաղ, կենդանի հույզեր ու թատրոնի ջերմ լույսերը։

Բոհեմ թատրոնը այս անգամ հանդիսատեսին հրավիրում է մի երեկոյի, որտեղ պատմությունները ճանաչելի են, կերպարները՝ հարազատ, իսկ իրավիճակները՝ երբեմն զավեշտալի, երբեմն՝ հուզիչ։ «Քշի գնա»-ն խոստանում է ոչ միայն զվարճացնել, այլև հիշեցնել, թե որքան կարևոր է երբեմն կանգ առնել, շունչ քաշել ու պարզապես վայելել պահը, ինչպես նաև՝ թե ինչքան կարևոր է սիրելը, սիրելը իրար ու ամենակարևորը հայրենիքը։



© NEWS.am STYLE