Լորեն Սանչեսի ամենաթանկ պայուսակները՝ 15,000-ից մինչև 250,000 դոլար՝ աքսեսուարներ, որոնք հաստատում են նրա էլիտար կարգավիճակը

23:01   27 հունվարի, 2026

Լորեն Սանչեսի ոճը հաճախ հակասությունների տեղիք է տալիս։ Սակայն նրա զգեստապահարանում, հատկապես, տպավորիչ է նրա պայուսակների հավաքածուն, որը գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ։

Նրա զգեստապահարանում կան Hermès, Balenciaga և Dior ապրանքանիշերի հազվագյուտ իրեր։ Լորենը դրանցից շատերը ցուցադրել է հունիսին՝ Վենետիկում, Ջեֆ Բեզոսի հետ իր շքեղ հարսանիքի ժամանակ։

Հարսանեկան հանգստյան օրերի ընթացքում նա ոչ միայն կրել է Hermès Porosus Crocodile Kelly Midas Sellier 25 (մոտավորապես 170,000 դոլար), այլև սահմանափակ քանակությամբ թողարկված սպիտակ Dior մինի պայուսակ, որի արժեքը գերազանցում է 15,000 դոլարը։

Իմիջի և հայտնիների փորձագետ Թրեյսի Լամուրին Daily Mail-ին ասել է.

«Լորենի պայուսակները ոչ միայն ցուցադրում են ճաշակ, այլև հազվագյուտ հասանելիություն։ Դա վստահության նշան է. նա վերահսկում է իր կերպարը»։

Լամուրիի խոսքով՝ այս հավաքածուն ցույց է տալիս, որ Սանչեսն, իսկապես, «էլիտար շրջանակների կենտրոնում է»՝ ոչ միայն հարստության ցուցադրության առումով։

Hermès Kelly Midas Sellier 25 (սև) - $250,000

Նրա հավաքածուի ամենացանկալի և հազվագյուտ պայուսակը։ Այն համարվում է ամենադժվար ձեռքբերվողներից մեկը, քանի որ այն չեն գնում, այլ առաջարկվում է։

бсу.jpg (61 KB)

Ըստ ոճաբան Քիմ Ապելտի, նույնիսկ շատ հարուստները հաճախ դժվարանում են ձեռք բերել այն։ «Այս պայուսակները պարզապես չեն գնում, դրանք առաջարկվում են։ Նման պայուսակ ունենալը խոսում է մատչելիության մասին, բայց ավելի կարևորը՝ ոճի զգացողության, վարպետության և պատմության նկատմամբ հարգանքի մասին»,-բացատրում է նա։

бсу1.jpg (49 KB)

Պայուսակը աչքի ընկավ նրա հարսանիքի ժամանակ. Լորենը այն կրում էր Aman հյուրանոցից դուրս գալիս՝ համադրված Dior-ի կրեմագույն կոստյումի հետ։

Balenciaga Coffee Cup Clutch - $5,750

Չնայած դասականների հանդեպ իր սիրուն, Սանչեսը չի վախենում խաղալ նորաձևության հետ։ Մարտին նրան նկատել են սուրճի բաժակի տեսքով պայուսակը ձեռքին՝ իր հավաքածուի ամենաքննարկվող իրերից մեկը։

бсу2.jpg (40 KB)

Ոճաբան Քիմ Ապելտը այս աքսեսուարները համարում է ամենահետաքրքիրը. «Դրանք հումոր և թեթևություն են հաղորդում: Այս պայուսակները ասում են, որ ինքն իրեն չափազանց լուրջ չի ընդունում»:

бсу3.jpg (42 KB)

Նորաձևության մարքեթինգի փորձագետ դոկտոր Դեյվիդ Լորանժը հավելել է, որ նման պայուսակները լավ են երևում սոցիալական ցանցերում. որքան անսովոր է դիզայնը, այնքան շատ են խոսակցությունները ապրանքանիշի շուրջ:

Սահմանափակ թողարկմանբ Dior Mini Bag (Rêve d'Infini) — ավելի քան 15,000 դոլար

бсу4.jpg (118 KB)

Հուլիսին, Կոտ դ'Ազուրում հանգստանալիս, Լորենին նկատել են նկարիչ Պիետրո Ռուֆոյի հետ համատեղ ստեղծված Dior միկրո պայուսակով:

бсу5.jpg (74 KB)

Պայուսակի վրա կան ասեղնագործված կողմնացույցի խորհրդանիշ և Dior-ի ֆիրմային կախազարդերը:

Hermès Birkin 25 (շագանակագույն) — ավելի քան 35,000 դոլար

бсу8.jpg (144 KB)

Միշտ արդիական դասական: Լորենն առաջին անգամ այս պայուսակը ցուցադրել է 2021 թվականին՝ այն համադրելով շագանակագույն զգեստի և սպիտակ մեծ չափսի բաճկոնի հետ:

Ոճաբանը Birkin-ը համարում է «ուժի և վերահսկողության խորհրդանիշ», հատկապես նրանց համար, ովքեր անընդհատ տեսախցիկի առջև են:

Hermès Birkin (վարդագույն, կոկորդիլոս) - մոտավորապես $105,000

2022 թվականին Լոնդոնում անցկացրած արձակուրդի ժամանակ Լորենը կրել է կոկորդիլոսի կաշվից պատրաստված վառ վարդագույն Birkin՝ ավելի քան $100,000 արժողությամբ, որը լրացվել է թանկարժեք Cartier աքսեսուարներով և ադամանդներով։

Judith Leiber UFO- մոտավորապես $7,000

бсу7.jpg (145 KB)

Blue Origin հրթիռով տիեզերք իր պատմական թռիչքից հետո Լորենը Քարդաշյաններից ստացել է UFO-ի տեսքով պայուսակ՝ զարդարված բյուրեղներով և աստղերի զարդարանքներով։

Լորենն ինքը Instagram-ում գրել է, որ նվերը «մեկ այլ տիեզերքից է»։

Եվ սա դեռ ամենը չէ

Հարսանեկան հանգստյան օրերի ընթացքում Լորենը նաև կրել է աքսեսուարներ, որոնք ակնարկում էին իր նոր անվան մասին. օրինակ՝ սև կլաչ՝ «Mrs. Bezos» գրությամբ, որը զարդարված էր արծաթե քարերով։



© NEWS.am STYLE