Կապեք ամրագոտիներն ու պատրաստվեք էքստրեմալ վայրէջքի. «Ֆուլ Հաուսի» վերադարձը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

15:02   30 հունվարի, 2026

Ավելի քան 10 տարի անց սիրված սիթքոմի հերոսները վերամիավորվեցին՝ հանուն համատեղ «թռիչքի», և երեկ՝ հունվարի 29-ին, «վայրէջք կատարեցին» «Կինոմոսկվայում»: Մեծ էկրաններ բարձրացավ «Ֆուլ Հաուս. Վայրէջք» լիամետրաժ ֆիլմը, որի հերոսները բոլորին են ծանոթ, սակայն պատմությունը բոլորովին նոր շրջադարձ է ստանում:

Այս անգամ էլ Մուշեղը, Տամառան, Արսենը, Ֆելիքսը, Լիկան, Տաթևը, ինչպես նաև Կամոն ու Ռուբոն, հայտնվում են մեկ տան մեջ, սակայն իրադարձությունները տարբեր են, հանգամանքները՝ վտանգավոր:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ֆիլմի պրեմիերային նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ սցենարի համահեղինակ և դերասան Գրիգոր Դանիելյանը նշեց, որ «Ֆուլ Հաուս» սիթքոմի ավարտից ի վեր՝ հեռուտադիտողները շարունակ հարցնում էին՝ ե՞րբ է լույս տեսնելու սիթքոմի նոր եթերաշրջանը, արդյոք այն ունենալո՞ւ է շարունակություն. այս հարցերին սպառիչ պատասխան տալու համար թիմը որոշեց «Ֆուլ Հաուսին» ևս մեկ կյանք տալ, բայց որպեսզի այն ավելի հետաքրքիր դառնար հանդիսատեսի համար, որոշեցին, որ այն պետք է ներկայացնել լիամետրաժ ֆիլմի տեսքով:

Հումորին ու դրամատիկ դրվագներին զուգահեռ՝ ֆիլմն ունի մեկ կարևոր հաղորդագրություն՝ սերը, ասում է պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը (Մենչ): Նրա խոսքով՝ միտում են ունեցել շեշտադրելու, որ ամենաբարդ իրավիճակներն անգամ հաղթահարելի են, երբ կա սեր ու փոխադարձ հարգանք:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյանը, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք:

Դերասանները նշում են, որ ոգևորությամբ են ընդունել սիրված նախագծում վերամիավորվելու գաղափարը, քանի որ յուրաքանչյուրը «ֆուլ Հաուսի» իր կերպարի հետ տարիների պատմություն ունի: Միհրանի ու Արփիի կյանքում նախագիծը ճակատագրական դարձավ: Նրանց մարմնավորած կերպարները՝ Արսենն ու Լիկան, սեր գտան նաև իրական կյանքում: Իսկ Աղաս Մանուկյանի համար նախագիծը դարձավ առաջին սիթքոմը, այնուհետև՝ առաջին ներկայացումը, իսկ այսօր արդեն՝ առաջիկ գեղարվեստական ֆիլմը, որում հանդես եկավ հումորիստը:

Ֆիլմի պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE