12:08 31 հունվարի, 2026Դերասանուհի և բլոգեր Մինիոնի (Աննա Գրիգորյան) և նրա ընտրյալի՝ Արթուր Աբրահամյանի սիրո պատմությունը վառ ապացույցն է նրա, որ հակառակ բևեռները ոչ միայն միմյանց ձգում են, այլև լրացնում: Այդպիսով, 7 տարի առաջ գրանցված ծանոթությունը սկզբում վերածվեց ջերմ ընկերության, այնուհետև՝ գեղեցիկ սիրո:
Աննան խոստովանում է՝ Արթուրին հանդիպելով իրեն ֆիլմի հերոսուհի է զգացել, քանի որ նրան շատ է նմանեցրել իր սիրելի ֆիլմի հայտնի հերոսին:
Թե Աննան, թե Արթուրը նշում են՝ միաժամանակ են հասկացել, որ ընկերությունը վերածվում է սիրո: Իրենց սիրո մասին զույգը կիսվել է NEWS.am STYLE-ի հատուկ հարցազրույցում, որը նվիրված է Սուրբ Սարգսի՝ սիրահարների տոնին։
Սյունե Առաքելյան