11:09 1 փետրվարի, 2026Յուրօրինակ ձևաչափի համերգ կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Ջազային Շչելկունչիկ»։ Ի՞նչ կապ ունի Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկը» ջազի հետ։ Այն, որ 1960 թվականին Դյուկ Էլինգտոնն ու Բիլլի Սթրեյհորնը ձայնագրեցին «Շչելկունչիկ» ջազային սյուիտը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հենց այդ սյուիտն էլ ներկայացրեցին Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Յուրաքանչյուրն իրեն բնորոշ երաժշտական արտահայտչամիջոցներով։
«Ամերիկա չենք հայտնագործել, աշխարհում էլի նվագախմբեր են այս նախագիծն արել, մենք էլ մտածեցինք, ինչու չանել մեր հանդիսատեսի համար։ Սա մեր համերգային բաժնի գաղափարն էր»,– ասում է ՀԱՖՆ-ի առաջին ջութակների կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը։ – Երբ որոշվեց, որ ես եմ ղեկավարելու, գնացի և գնեցի դիրիժորական փայտիկ։ Առաջին ջութակների կոնցերտմայստերն եմ, բայց այս անգամ հանդես եկա որպես դիրիժոր։ Որպես դիրիժոր թեթև փորձեր ունեցել եմ, բայց սա արդեն շատ մեծ պատասխանատվություն էր ինձ համար։ Կարծում եմ ստացվեց»։

Այստեղ չկան հաղթողներ և պարտվողներ, կա հանդիսատես, որ վայելում է հիասքանչ երաժշտություն։ Արամ Ասատրյանի խոսքով, սա գործընկերային համագործակցություն է, և անգամ տրոմբոնահար Տիգրանը և իրենց նվագախմբի հետ ելույթ ունեցավ և ջազ բենդի»,- ժպտալով նշում է նա։
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը ևս համաձայն է, որ սա մրցակցություն չէ, այլ գործընկերների յուրատիպ նախաձեռնություն։


«Բաթլ՝ հնչեղության համար ենք անվանում, բայց սա իրականում մրցակցություն չի, այլ յուրաքանչյուր ժանրի գեղեցկության երանգները ընդգծելու ձև է, քանի որ թե դասականը, թե ջազը արժեքներ են և ամեն մեկն իր տեղը ունի»։

Համերգը եզրափակեցին Լեոնարդ Բերնսթայինի մյուզիքլի՝ «Վեսթսայդյան պատմության» հայտնի «Մամբո»-ի համատեղ կատարմամբ, որն, ի դեպ, Արամ Ասատրյանի գաղափարն էր։