Անդրեի էքստրեմալ ժամանցը, Սարգիս Գրիգորյանի անակնկալը դստերը, Նազենիի նոր կերպարը. Instagram-ը՝ այս շաբաթ

21:30   1 փետրվարի, 2026

Անդրեն հետևորդների հետ կիսվել է իր էքստրեմալ ժամանցով: Երգիչը հոլովակ է տեղադրել Instagram-ում՝ ցուցադրելով իր սերֆինգի կարողությունները: «Andrenaline»՝ տեսանյութը մակագրել է Անդրեն՝ հիշեցնելով իր հայտնի հիթը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանիքի   հետ ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Դերասանը գեղեցիկ անակնկալ է մատուցել իր ավագ դստերը՝ Նարեին, անսպասելիորեն այցելելով նրան:

«Սա իմ ամենաերջանիկ օրն էր, երբ ես գրկեցի մեծ աղջկաս՝ Նարեին, ու զգացի, թե ինչ հրաշք ունեմ Աստծո կողմից տրված»,-հոլովակին կից գրել է դերասանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Նազենի Հովհաննիսյանն ապացուցում է, որ ինքը նորաձև է ցանկացած կերպարում: «ֆուլ Հաուս. վայրէջք» ֆիլմի պրեմիերային դերասանուհին ժքեղ մազերը «թաքցրել էր» ծավալուն գլխազսրդի ներքո:

«Մի բան հարցնեմ էլի. դուք գիտե՞ք՝ որոնք են ձեր ուժեղ կողմերը, ասենք երեք կետ գոնե... Հա մտածում եմ ՝ որոնք են ի՛մ ուժեղ կողմերը, կամ առանձնահատուկ կարողությունները... մտածում եմ... երևի վերապրոֆիլավորվել է պետք... մասնագիտացումներն ու դրանց  կարևորությունն էլ է փոխվում ժամանակի հետ»,-գրել է դերասանուհին, այբուհետև մեջ բերել հայտնի ֆիլմից արտահայռությունը՝ «Գլխին բան կար, չճանաչեցի»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Նազենին հավելել է. «Երեկ «Ֆուլ Հաուսի» պրեմիերային այսպիսի տրամադրություն ունեի՝ ՏԱՔ, ու մի լավ սրտանց ծիծաղել եմ... Սիրում եմ այդ ֆիլմը կերտած մարդկանց ամբողջապես ու առանձին-առանձին, պայծառ ու տաղանդավոր դերասանախմբին:

Գրկում ու սրտանց շնորհավորում եմ ևս մեկ անգամ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANi’E️ (@ani_yeranyan)

Մինչ Երևանում «Ֆուլ Հաուսի» պրեմիերան էր, ֆիլմի գլխավերոր հերոսուհիներից մեկին՝ Տաթևին մարմնավորող Անի Երանյանը, Միացյալ Նահանգներում զբաղված էր իր նոր նախագծի նկարահանումներով:

««Նամակ անցյալից». Շատ հետաքրքիր զարգացումներով ֆիլմ է ձեզ սպասվում»,-բեքսթեյջանին լուսանկարներին կից գրել է Անին:



© NEWS.am STYLE