Սեռերի պատերազմ. ինչպիսի կանանցից են տղամարդիկ փախչում

22:07   21 փետրվարի, 2014

Ինչո՞ւ հանկարծ, ոչ այս, ոչ այն, տղամարդը որոշում է փախչել կնոջից: Չէ՞ որ ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են իրենց կյանքի կտրուկ փոփոխության արդյունքում Գոգեն դառնում եւ գնում Թաիթի՝ նկարելու: Այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Եկենք հասկանանք: Հարաբերություններում գլխավորը, հիշե՛ք, ներդաշնակությունն է:

Կնոջ եւ տղամարդու միջեւ հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության եւ փոխլրացման վրա: Երբ կինը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը, տղամարդը պարզապես լքում է նրան:

Տղամարդիկ կարող են ներողամտորեն վերաբերվել կանացի բազմաթիվ արարքներին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնց հետ նրանք չեն համակերպվում:

Տղամարդիկ կանանց ուշադրություն են ցուցաբերում, որպեսզի իրենց հավուր պատշաճի գնահատեն, նույնիսկ եթե խոսքը սովորական բացիկ կամ սիրելի աղանդերը գնելու մասին է: Այդ պատճառով անհրաժեշտ է դրանք ընդունել շնորհակալ ժպիտով եւ համբույրով:

Տղամարդիկ չեն սիրում շատ խելացի կանանց: Չի կարելի մշտապես տղամարդուն ապացուցել, որ նա ճիշտ չէ եւ ինչ-որ բանից գլուխ չի հանում: Այդ պարզապես կնյարդայնացնի նրան եւ կստիպի մտածել, արդյո՞ք իրեն պետք է նման ամենագետը:

Չի կարելի մշտապես դիետայի հետեւել: Տղամարդը կհպարտանա, երբ կողքին գեղեցիկ կազմվածքով կին լինի, բայց ոչ ոք չի ցանկանա համատեղ ճաշկերույթի ժամանակ մշտապես անհարմար զգալ:

Տղամարդկանց նյարդայնացնում են նաեւ այն կանայք, ովքեր մշտապես օգնության կարիք ունեն: Հատկապես, եթե կինը ցանկացած առիթով աջակցություն է փնտրում իր մոր կամ ընկերուհու մոտ:

Տղամարդը կփախչի նաեւ այնպիսի կնոջից, ով չի աշխատում, բայց շատ է ծախսում: Ցավոք, այսօր ոչ բոլոր տղամարդիկ կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ, ինչպիսին չաշխատող ու վատնող կինն է: Այդպիսին է իրական կյանքը: Եվ ընդհանրապես… Կինը, ով գնումներից բացի, ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, չի կարող երկար ժամանակով գրավել տղամարդու ուշադրությունը:

Աղբյուրը՝ fowoman.com.ua



© NEWS.am STYLE