14:42 10 փետրվարի, 2026Ֆուջիյաշիդա քաղաքի իշխանությունները, հայտարարել են Արկուրայամա Սենգեն այգում Սակուրայի ծաղկման ամենամյա փառատոնի չեղարկման մասին: Պատճառը սոցիալական ցանցերում գեղեցիկ լուսանկարների համար եկող «անկարգ» զբոսաշրջիկների չափազանց մեծ թիվն է, որոնք «խաթարում են տեղի բնակիչների խաղաղ կյանքը»:
«Գեղեցիկ տեսարանի հետևում թաքնված է իրականությունը. բնակիչների խաղաղ կյանքը վտանգված է: Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի»,-ասել է քաղաքապետ Շիգերու Հորիուչին:
Փառատոնը, որը տարեկան մինչև 200,000 զբոսաշրջիկ և օրական մինչև 10,000 այցելու էր ներգրավում, վաղուց արդեն հայտնի միջոցառում էր, սակայն զբոսաշրջիկների հոսքի աճը, զուգորդված սոցիալական ցանցերում վիրուսային բովանդակության հետ, հանգեցրել է խնդիրների.
*խցանումներ,
*աղբ և դեն նետված ծխախոտներ,
*զբոսաշրջիկներ, որոնք մտնում են մասնավոր տներ՝ զուգարանից օգտվելու համար,
*անթույլատրելի վարքագիծ մասնավոր բակերում,
Ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին դպրոցական երթուղիներում հրում են:
2025 թվականին Ճապոնիա է այցելել ռեկորդային՝ 42.7 միլիոն զբոսաշրջիկ, ինչը հետագայում մեծացրել է փոքր քաղաքների և մշակութային տեսարժան վայրերի վրա ճնշումը։
Քաղաքային պաշտոնյաները պլանավորում են կառավարել զբոսաշրջիկների հոսքը՝ ուժեղացնելով անվտանգությունը, ժամանակավոր կայանատեղիները և շարժական զուգարանները, բայց նույնիսկ փառատոնի չեղարկումից հետո, Ֆուձի լեռան, սակուրայի ծաղիկների և հինգհարկանի տաճարի տեսարաններով այգին մնում է հայտնի զբոսաշրջային վայր։
Մասնագետները նշում են, որ «զբոսաշրջային քաոսի» երևույթը պայմանավորված է թույլ իենի և սոցիալական ցանցերում վիրուսային բովանդակության համադրությամբ, ինչը Ճապոնիան դարձնում է լուսանկարիչների և բլոգերների համար ավելի ցանկալի վայր։