Միխայել Շումախերի եղբայրը հայտարարել է իր նշանադրության մասին Էթյեն Բուսկե-Կասանի հետ  

11:15   11 փետրվարի, 2026

Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդ Ռալֆ Շումախերը հայտարարել է իր նշանադրության մասին իր զուգընկեր Էթյեն Բուսկե-Կասանի հետ։ 50-ամյա մարզիկը լուրը տարածել է Instagram-ում համատեղ հայտարարությամբ։

Զույգը լուսանկար է հրապարակել, որտեղ նրանք ժպտում են և բաժակներ են խփում, որին ուղեկցել է գերմաներեն և անգլերեն լեզուներով պաշտոնական հայտարարություն.

«Մենք ուրախ ենք հաստատել, որ Ռալֆ Շումախերը և նրա զուգընկեր Էթյեն Բուսկե-Կասանը ամուսնանում են։ Երկուսն էլ շատ են հուզվել բազմաթիվ ջերմ շնորհավորանքներից»։

Ապագա ամուսինները ընդգծել են, որ մտադիր չեն բացահայտել այլ անձնական տվյալներ և խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը։

Քամինգ աութ և ընտանիքի աջակցությունը

Ռալֆ Շումախերը մոտոսպորտի լեգենդ Միխայել Շումախերի կրտսեր եղբայրն է, ով 2013 թվականին դահուկավազքի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել։

Նա բացահայտե; է, որ նույնասեռական է և 2024 թվականի ամռանը բացահայտել է իր հարաբերությունները Բուսկետ-Կասանի հետ։ Այդ ժամանակ նա հրապարակել էր զույգի լուսանկարը, որտեղ գրկախառնվում էր ոսկեգույն մայրամուտի ֆոնին՝ նավակով զբոսանքի ժամանակ։

Նրա որդին՝ մրցարշավորդ Դեյվիդ Շումախերը, նույնպես աջակցություն է հայտնել հորը։ «Ես շատ ուրախ եմ, որ դու վերջապես գտել ես մեկին, որի հետ քեզ հարմարավետ և անվտանգ ես զգում՝ տղամարդ թե կին։ Ես 100%-ով աջակցում եմ քեզ, հայրի՛կ», - գրել է Դեյվիդը մեկնաբանություններում։

Ռալֆը մեծացնում է 24-ամյա Դեյվիդին իր նախկին կնոջից՝ Կորա-Կորալին Շումախերից։ Զույգն ամուսնացել է 2001 թվականին և պաշտոնապես բաժանվել 2015 թվականին։

Կորա-Կորալինան ևս հրապարակավ շնորհավորել է իր նախկին ամուսնուն։ Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նա զույգին մաղթել է երջանկություն և նշել, որ իր տեղեկությունների համաձայն՝ տոնակատարությունը կարող է տեղի ունենալ Սեն Տրոպեում մայիսին և տևել երեք օր։

Ռալֆ Շումախերը մրցել է Ֆորմուլա 1-ում 1997-ից 2007 թվականներին, իսկ մոտոսպորտից դուրս է եկել 2012 թվականին։



© NEWS.am STYLE