Ի՞նչ նոր միտումներ բերեց Լոնդոնի նորաձեւության շաբաթը դիմահարդարման մեջ

14:49   21 փետրվարի, 2014

Օրերս Լոնդոնում անցկացվեց նորաձեւության հերթական շաբաթը, որն իր հետ նոր միտումներ բերեց ինչպես հագուստի, այնպես էլ դիմահարդարման մեջ: Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում ոճաբաննների կողմից առաջարկվող շպարի նորարարություններին արդեն անդրադարձել ենք, իսկ այսօր կխոսենք, թե Լոնոդոնում ցուցադրությանը մասնակցած մոդելներն ինչ նորույթ են բերել:

Նորաձեւությունը վաղուց արդեն մերժել է պայուսակ-կոշիկ «համագործակցությունը», ըստ որի` դրանք պարտադիր պետք է միագույն եւ նույն ոճի մեջ լինեն: Բայց պարզվում է՝ այս կանոնը կարող է գործել դիմահարդարման մեջ: Օրինակ՝ Լոնդոնի նորաձեւության շաբաթում տեսանք տարբերակներ, երբ մոդելի աչքի ստվերաներկի գույնը համապատասխանեցված էր եղունգների լաքի գույնին: Այս աշնան համար, դատելով շաբաթվա ցուցադրություններից, առաջարկվում են մեղրի, սմբուկի, կապույտի եւ այլ մուգ երանգներ: 


Կապույտը 2014-ի գլխավոր նորաձեւ գույներից է: Ուստի «must have»-երի ցանկում ավելացրեք կապույտ ստվերաներկ, թարթիչների սեւաներկ կամ մատիտ: 


Այլընտրանքային սլաքներ: Ինչեր ասես, որ չեն մոգոնի ոճաբանները, միայն թե՝ տարբերվեն: Ավանդական սեւ, կոկիկ սլաքներին փոխարինելու են գալիս անհասկանալի գույն ու ձեւ ունեցող սլաքները: 



© NEWS.am STYLE