22:01 14 փետրվարի, 2026Արթուր Խանչեցի ու նրա կնոջ՝ Անժելիկայի սիրո պատմությունը ապացույցն է նրա, որ իսկական սերը տարիների ընթացքում ոչ միայն չի մարում, այլև ավելի է ամրանում: Երգչի ու պարուհու առաջին հանդիպումը տեղի է ունեցել 13 տարի առաջ՝ Ստեփանակերտում. բայց միայն տարիներ անց Արթուրը պետք է համարձակություն հավաքեր իր զգացմունքների մասին խոստովանելու համար.
Զույգի համար ճակատագրական պահը հասունացավ անցած տարի, երբ երգիչն ու պարուհին հանդիպեցին արդեն բեմում: Հետո, ինչպես Արթուրն է նշում, կինոն սկսվեց՝ նրանց շփումը շարունակվեց սոցիալական ցանցերում:
Ու որքան Անժելիկան համառ էր, այնքան ավելի շատ էր գրավում երգչին դրանով: Արթուրը կատակում է՝ ամեն մերժումից հետո էլ ավելի էր սիրահարվում նրան:
Ինչպես արեց իր առաջին քայլը, ինչպե՞ս անցավ նրանց հարսանիքն ու ինչի՞ց ծագեց առաջին վեճը՝ հենց Խուստուփի բարձունքում։ Խաչենցն ու կինն իրենց սիրո պատմությունն առաջին անգամ ներկայացրել են NEWS.am STYLE-ի տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։
Լրագրող՝ Սյունե Առաքելյան