10:30 19 փետրվարի, 2026Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մենք դուրս եկանք փողոց՝ պարզելու, թե որքան լավ են մեր քաղաքացիները ճանաչում գրական մեծություններին։ Ո՞վ է ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյան, ո՞վ է դետեկտիվ ժանրի թագուհին՝ Ագաթա Քրիստի, ո՞վ է «Փոքրիկ իշխանը» ստեղծած հեղինակը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, ո՞վ է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը պարգևել աշխարհին՝ Ուիլյամ Շեքսպիր։
Հարցերը թվում էին պարզ, բայց պատասխանները՝ ոգևորիչ։ Ամեն ճիշտ պատասխան վերածվեց ժպիտի, իսկ յուրաքանչյուր ժպիտ՝ գրքի։ Այդպես, գիտելիքն ու ընթերցասիրությունը դարձան լավագույն ուղեգիրը դեպի տոնական անակնկալ․ մեր քաղաքացիները տուն վերադարձան ոչ միայն լավ տրամադրությամբ, այլև նոր գրքով։