Սուպերմոդելն ընդդեմ նախագահի. Քրիստի Բրինքլին մեղադրել է Թրամփին ազգի առողջությունը ոչնչացնելու մեջ

14:32   23 փետրվարի, 2026

Սուպերմոդել և դերասանուհի Քրիստի Բրինքլին Instagram-ի մի շարք Stories է հրապարակել, որոնցում նա կտրուկ քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ու որոշումները։

Մի գրառման մեջ Բրինքլին ներկայացրել է մի գրաֆիկա, որը վերաբերել է ածխային էլեկտրակայաններից սնդիկի և այլ տոքսինների վրա սահմանափակումների մեղմացմանը։ Դա նկարը վերնագրել է. «Եվս մեկ օր, ևս մեկ միջոց մեր առողջությունը ոչնչացնելու համար։ Սնդիկը առաջացնում է բնածին արատներ և ուղեղի վնասում»։

Սուպերմոդելը հավելել է, որ սնդիկի ազդեցությունը վտանգավոր է նաև մեծահասակների համար՝ առաջացնելով նյարդային համակարգի խանգարումներ և օրգանների վնասում, և եզրափակեց. «ԱՅՍ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՆՈՎ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ»։

Նա նաև ներկայացրել է Թրամփի մի տեսանյութ, որի վրա Սպիտակ տնից նրա ելույթի վրա դրված էր «Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ նրանց հետ։ Ինձ թույլատրվում է ոչնչացնել այս երկիրը» մեջբերումը։ Բրինքլին տեսանյութը վերնագրել է. «Եվ ես պետք է ասեմ, որ նա հիանալի աշխատանք է կատարում երկիրը ոչնչացնելու համար»։



© NEWS.am STYLE