18:43 21 փետրվարի, 2014Ռուսական հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը կրկին սկանդալի կենտրոնում է: Դերասանն այս անգամ Ղազախստանում ոչ սթափ վիճակում, ընդհատել է ներկայացումն ու կուլիսների հետեւում սկանդալ բարձրացրել: Ներկայացման կազմակերպիչ Մարինա Դրուցկայան բողոքել է նրա վարքից ու հաղորդել, որ դերասանից իր հասցեին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է լսել:
Պանինը, ով նախորդ աշնանը ոստիկանների առջեւ ինքնաբավարարմամբ էր զբաղվել, հրաժարվել է բեմ դուրս գալ եւ ներկայացման առաջին գործողությունն առանց նրա է անցել: Ավելի ուշ, երբ դերասանները որոշել են հանդիսատեսին ասել, որ ներկայացումը չի կայանալու, Պանինը բեմ է դուրս եկել եւ տեղեկացրել, որ խաղալու է: Հանդիսատականները, տեսնելով Պանինի վիճակը, սկսել են լքել դահլիճը: Ներկայացման կազմակերպիչները որոշել են ոստիկանություն կանչել:
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս լուրը: Ոչ սթափ վիճակում հասարակական վայրում հայտնվելու համար Անդրեյ Պանինի դեմ վարչական վարույթ է հարուցվել: Պանինը լքել է Ղազախստանը, իսկ հանդիսատեսը հետ է ստացել տոմսերի գումարը:
Աղբյուրը՝ Ivona