Տղամարդկանց օծանելիքի նոր բույրեր

17:36   22 փետրվարի, 2014

Թեեւ Հայաստանում փետրվարի 23-ը որպես տոն գնալով մոռացության է մատնվում` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում Բանակի օրը հունվարի 28-ն է, այունամենայնիվ, մեր շրջապատում քիչ չեն տղամարդիկ, ովքեր ծառայել են Խորհրդային բանակում, եւ այդ օրը համարվում է նաեւ նրանց տոնը: Տոնին ընդառաջ ներկայացնում ենք տղամարդկանց օծանելիքի`2014 թվականի նորույթները` առաջարկելով նվերի այդ տարբերակներից որեւէ մեկը:

 

Valentino Uomo Valentino for men

Valentino նորաձեւության տունը Puig-ի հետ համատեղ 2014-ի համար թողարկել է այս օծանելիքը, որի հիմքում փայտային բույրն է` համադրված բոված սուրճի, բերգամոտի, Gianduja կրեմի, կաշվի բույրերով:

 

Hommage a l'homme Voyageur Lalique 

Օծանելիքը բերգամոտի, պապիրուսի, վանիլի եւ մի շարք այլ համեմունքների բույրերի խառնուրդ է:

Bentley For Men Azure 

Արքայախնձորի եւ մանուշակի տերեւի բույրերի համադրություն` համեմված պղպեղի, նարդոսի եւ  քաշմիրի ծառի բույրերով: 

Gold Jay Z 

Իմբիրի, թուրինջի, վարդագույն պղպեղի, վանիլի, դդմի ծառի հիանալի համադրությամբ բույր է, որը կհամապատասխանի սկզբունքային տղամարդկանց: Ստեղծել է ռեփեր Ջեյ Զին:

Made to Measure Gucci 

Բերգամոտի, նարդոսի, կաշվի, սալորի, ջրաշուշանի, դարչինի եւ մշկընկույզի բույրերի խառնուրդ, որը նախատեսված է բարձրաշխարհիկ կյանքով ապրող տղամարդկանց համար:



© NEWS.am STYLE