11:12 22 փետրվարի, 2014Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի մոր՝ Բեթթի Լու Մոութսի մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել: 46-ամյա դերասանուհու մայրը շատ է ծխում: Հիվանդությունն ախտորոշել են դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին:
Այն ժամանակ Բեթթի Լու Մոութսն արդեն թոքերի էնֆիզեմա ուներ, բացի այդ, նա ողնաշարի վիրահատության էր ենթարկվել: Ասում են՝ այս ամենը խանգարում է Ռոբերթսի մոր բուժմանը:
Ջուլիա Ռոբերթսը չի կարողացել ներկա գտնվել «Օսկար»-ի թեկնածուների պատվին Ամերիկյան կինոակադեմիայի կազմակերպած ճաշկերույթին, հրաժարվել է մասնակցել Ջիմի Քիմելի շոուին, ինչպես նաեւ չի մեկնել Փարիզ՝ «Օգոստոս» ֆիլմի պրեմիերային:
Հիշեցնենք, որ վերջերս Հոլիվուդի աստղի ընտանիքում դժբախտություն էր պատահել: Ջուլիայի քույրը՝ 37-ամյա Նենսի Մոութսը, ինքնասպան է եղել:
Աղբյուրը՝ L.A Times