Ոճային, սեքսուալ ու համարձակ. ովքե՞ր են հայկական շոուբիզնեսում հաճախ քննարկումներ առաջացնում իրենց հագուստով

21:30   26 փետրվարի, 2026

Հայկական շոուբիզնեսում վերջին տարիներին ոճը դարձել է ինքնարտահայտման հզոր գործիք։ Կարմիր գորգը, բեմը, լուսանկարահանումը՝ ամեն հարթակ վերածվում է ոճային հայտարարության։ Ներկայացնում ենք այն հայ հայտնի կանանց, որոնք չեն վախենում ռիսկից և իրենց կերպարներով քննարկում են առաջացնում՝ համարձակության հետ մեկտեղ պահպանելով նրբագեղությունն ու ինքնատիպ ոճը, ինչի շնորհիվ նրանց կերպարները սեսքուալ են, բայց ոչ վուլգար:

Իվետա Մուկուչյան

photo-output-6.jpeg (931 KB)

Իվետան բազմիցս ապացուցել է, որ սիրում է ուժեղ, սեքսուալ և երբեմն՝ պրովոկատիվ կերպարներ։ Խորը բացվածքներ, կաշվե տարրեր, մետաղական աքսեսուարներ․ նրա ոճը համարձակ է, բայց միշտ վերահսկված։

Նա չի վախենում լինել ուշադրության կենտրոնում, և դա նրա մոտ այնքան բնական է ստացվում:

Բրյունետ

photo-output-7.jpeg (2.02 MB)

Նոր սերնդի ամենահամարձակ ներկայացուցիչներից։ Մինիմալիզմ + սեքսուալ շեշտադրում՝ սա նրա հիմնական բանաձևն է։

Նա կարողանում է լինել արդիական և միջազգային։

Լիլիթ Հովհաննիսյան

photo-output-10.jpeg (1.06 MB)

Լիլիթը սիրում է փայլ, մարմնին կպչուն կտրվածքներ և արտահայտիչ կերպարներ։ Նրա բեմական ոճը միշտ հիշվող է և հաճախ՝ սենսացիոն։

Նա խաղում է գլամուրի և համարձակության սահմանագծում՝ պահպանելով կանացիություն ու որոշակի զսպվածություն, որը բնորոշ է իր մեղմ դիմագծերին և նուրբ կազմվածաին:

Նազենի Հովհաննիսյան

photo-output-8.jpeg (619 KB)

Նազենին հայկական շոուբիզնեսի ամենաոճային և միաժամանակ ամենաքննարկվող կանանցից է։ Նրա կերպարները հաճախ համադրում են ինտելեկտուալ նրբագեղությունը և կանացի սեքսուալությունը։ Խորը բացվածքներով զգեստներ, կառուցվածքային կտրվածքներ, դասական սևի ուժեղ խաղ՝ նա միշտ վերահսկում է իր իմիջը։

Նրա համարձակությունը երբեք պատահական չէ․ այն մտածված է և կերպարին ու իր սլացիկ կազմվածքին համապատասխան։

Սրբուկ

photo-output-9.jpeg (1.02 MB)

Սրբուկի ոճը համարձակ է իր մինիմալիստական ուժով։ Նա չի ընտրում դասական «գլամուրային» ուղին․ փոխարենը հաճախ երևում է ասիմետրիկ ձևվածքներով, մուգ գույներով և արտահայտիչ շեշտադրումներով։ Նրա բեմական կերպարները ուժեղ, երբեմն՝ ագրեսիվ էներգիա ունեն։

Նա ընտրում է ոչ թե սեքսուալությունը, այլ ուժեղ անհատականությունը։



© NEWS.am STYLE