«Երեւան Մոլ»-ում ներկայացված ապրանքանիշերի, կազմակերպված համերգային ծրագրի եւ նվերների խաղարկության մասին (ֆոտո)

12:01   22 փետրվարի, 2014

«Երեւան Մոլը» փետրվարի 21-ին իր դռները բացեց այցելուների առջեւ: Առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը ներկաներին հետաքրքիր եւ գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել. 10-ից ավելի նվերների խաղարկություն, տորթի համտեսում եւ ամենամեծ նվերը. «Ռեինկարնացիա» խմբի համերգ:

«Երեւան Մոլի» շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու բազմաթիվ հանրահայտ ապրանքանիշեր. F&F, Mac Cosmetics, 7 Camicie, R.Zengarini, Zippy, CLics Toys, Mini Raxevski, Polin City, Richi Art եւ այլն: Բացի այդ, այստեղ ներկայացվելու են հագուստի, սննդի եւ զվարճանքի միջազգային լավագույն ապրանքանիշերը. Zara, Pull and Bear, New Yorker, Stradivarious, Coin Cassa, Bourger King, Julia Bergovich, Levis, Faina, I Electronics եւ այլն։

Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան 



© NEWS.am STYLE