Առավոտյան սուրճի այլընտրանքային բաղադրատոմսեր

10:05   23 փետրվարի, 2014

Օրը օր չէ, եթե այն չես սկսում մի գավաթ թարմ եւ տաք սուրճով: Եթե հոգնել եք միօրինակությունից եւ համային բազմազանություն եք ուզում, ստորեւ ներկայացնում ենք սուրճի պատրաստման մի քանի նոր եւ հետաքրքիր եղանակներ:

Պնդուկով եւ նարջի հյութով

Պնդուկը բովել եւ աղալ սուրճի հատիկների հետ: Այնուհետ աղացած սուրճի վրա ջուր լցնել, եփել, ավելացնել նարնջի հյութը եւ մատուցել:



Մեղրով

Սեւ, դառը սուրճ եփել, ավելացնել սերուցք եւ մեղր, դնել սառնարանը: Մատուցել սառը վիճակում` վրան պաղպաղակ լցնելով:

Բանանով

Լուծվող սուրճը, բանանը եւ կաթը հարել բլենդերով, ավելացնել շաքարավազ, լցնել բաժակների մեջ եւ մատուցել` զարդարելով շոկոլադով կամ հատապտուղներով:



Մուրաբայով եւ լիկյորով

Եփել Էսպրեսո տեսակի սուրճը, լցնել բաժակների մեջ, վրան սերուցք լցնել, այնուհետ` մրգային լիկյոր: Վերջում ավելացնել կարմիր մուրաբայի հատիկներ:

Շոկոլադով

Իրար խառնել եփած տաք շոկոլադն ու սուրճը, ավելացնել դարչին, լցնել բաժակների մեջ եւ վրան ավելացնել սերուցք:



© NEWS.am STYLE