Ինչպիսի՞ աղջիկը երբեք չի գրավի Սամվել Մալոյանին, ինչպիսի՞ն է իր պատկերացմամբ իդեալական կինը, և ո՞ր դերասանուհուն է սիրահարված մինչ այսօր. Կանանց մասին բլից՝ երգչի հետ

20:30   7 մարտի, 2026

Մարտի 8-ին ընդառաջ NEWS.am STYLE-ը փոքրիկ բլից-զրույց է ունեցել «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող, երգիչ, դերասան և հաղորդավար Սամվել Մալոյանի հետ։ Հարցերը պարզ էին, պատասխանները՝ անկեղծ ու երբեմն էլ՝ անսպասելի։ Երիտասարդ երգիչը, որն արդեն ունի երկրպագուհիների մեծ բանակ, խոսել է իր կյանքի ամենաազդեցիկ կնոջ մասին, պատմել՝ ինչպիսի աղջիկների է համակրում, ինչն են տղամարդիկ թերագնահատում կանանց մեջ և ինչ է նշանակում «իդեալական կին» արտահայտությունն իր համար։

Ահա մեր բլից հարցուպատասխանը՝ ամբողջությամբ։

Քո ճանաչած կանանցից ո՞վ է ամենախորը ազդեցությունն ունեցել քեզ վրա և ինչո՞ւ։

Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի կյանքում, այնպես էլ իմ կյանքում, ամենամեծ, խորքային ու հիմնարար ազդեցությունը թողնում է մայրը։

Կա՞ արդյոք աղջկա մի տեսակ, որը կտրականապես անհամապատասխան է քեզ։

Անկիրթ։ Երևի թե միակ պատճառը անհամապատասխան լինելու համար այն է, որ աղջիկը լինի անկիրթ։

IMG_7889-1.jpeg (184 KB)

Ի՞նչ ես կարծում՝ տղամարդը և կինը կարո՞ղ են պարզապես ընկերներ լինել։

Այո, բայց միայն խելացի ու կրթված լինելու պարագայում՝ երկուսի դեպքում: Հակառակ դեպքում կողմերից մեկը, ուզած-չուզած, մտնում է ուրիշ դաշտ։

Մանկության տարիներին (կամ գուցե մինչև հիմա) եղե՞լ է հայտնի կին, աղջիկ, որին սիրահարված ես եղել:

Առաջին անգամ «Адвокат дьявола» ֆիլմը նայելուց սկսած՝ մինչ այսօր սիրահարված եմ Շառլիզ Թերոնին։

IMG_7888.jpeg (168 KB)

Հավատո՞ւմ ես «իդեալական կնոջ» տեսակին, թե՞ դա առասպել է։

Կա մի հստակ ճշմարտություն. իմ իդեալական կնոջ կերպարը երբեք չի կարող լինել ուրիշ մարդու իդեալական կնոջ կերպարը և հակառակը։ Իսկ ինձ համար իդեալական կերպարը կարող է չունենալ իդեալական կետեր, և հենց դա լինի իդեալական։

Ի՞նչ ես կարծում՝ տղամարդիկ կանանց մեջ ի՞նչն են թերագնահատում։

Համարձակությունը։

Շիկահերնե՞ր, թե՞ սևահերներ:

Շիկահերներ:

Քո կյանքում երբևէ եղե՞լ է անհասանելի աղջիկ:

Առհասարակ, իմ խորին համոզմամբ, աղջիկը պետք է միշտ լինի մի փոքր անհասանելի։ Այո։

Համաձա՞յն ես, որ կանայք ավելի հեշտ են ստանում իրենց ուզածը, քան տղամարդիկ։

Այո, կանայք ավելի նպատակասլաց են։

Ի՞նչ կմաղթես հայ կանանց Մարտի 8-ի առթիվ:

Որ միշտ լինեն գնահատված, սիրված ու պաշտպանված։ Թող նրանց աչքերում երբեք չմարի լույսը, իսկ սրտերում՝ հավատն ու ուժը։ Շնորհավոր Մարտի 8։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սամվել Մալոյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE