10:30 8 մարտի, 2026Մարտի 8-ի առիթով մեր թիմը դուրս է եկել փողոց՝ հանդիպելու տղամարդկանց և հետաքրքրվելու՝ ինչպես են նրանք արտահայտում ուշադրությունը և սիրով վերաբերմունքը իրենց կողակցին կամ սիրելիին։
Արդյունքները թույլ են տալիս ոչ միայն պատկերացում կազմել տղամարդկանց առօրյա վարքի և զգացմունքների մասին, այլև հասկանալ՝ ինչն է նրանց համար կարևոր հարաբերություններում՝ ուշադրությունը, հոգատարությունը և սերը արտահայտելու ձևերում։ Այս հարցումը նաև հիշեցում է, որ մարտի 8-ը ոչ միայն ծաղիկների և նվերների տոն է, այլև հնարավորություն՝ գնահատելու և հիանալու կանանց կյանքի ամենատարբեր կողմերով։
Հարցումը նպատակ ունի հասկանալու՝ ինչպիսին է արդի տղամարդկանց մոտիվացիան և վերաբերմունքը կնոջ հանդեպ այս տոնական օրերին, ինչպես նաև բացահայտելու նրանց վերաբերմունքի նրբությունները և անձնական նախասիրությունները։