15:17 13 մարտի, 202660-ամյա սուպերմոդել Պաուլինա Պորիզկովան Ինստագրամում չմոնտաժված տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես հեշտությամբ ստեղծել «կատարելության պատրանք»՝ օգտագործելով լուսավորություն և կեցվածք։
Առաջին կադրերում Պորիզկովան կեցվածք է ընդունել վարդագույն ժանյակավոր ներքնազգեստով և վառ մետաքսե խալաթով՝ ծաղկային նախշերով, ցուցադրելով իր «մոդելային տեսքը»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինչպե՞ս եք այդքան հիանալի տեսք ունենում 60 տարեկանում», -հարցրել են նրա երկրպագուները։
«Իրականում ամեն ինչ լավ լուսավորության և ճիշտ կեցվածքի մեջ է», - խոստովանել է Պորիզկովան։
Այնուհետև տեսանյութը փոխում է ընթացքը. մոդելը հայտնվում է բնական լույսի ներքո և ցուցադրում իրեն առանց ֆիլտրի։
Ցուցադրելով իր փորիկը՝ նա ասում է․
«Այն երկու երեխա է կրլ։ Անկախ նրանից, թե որքան պիլատես կամ ծանրաձողեր եմ բարձրացնում, մաշկը մաշկ է»։
Մոդելը նշել է, որ տեսահոլովակում իր կրած ներքնազգեստը յոթ տարի առաջ գնվել է մի զուգընկերոջ համար, ով չէր հոգ տանում դրա մասին, և այժմ այն դարձել է վստահության և հասունության խորհրդանիշ։ Նրա ներկայիս փեսացուն՝ գրող և ռեժիսոր Ջեֆ Գրինշտեյնը, իրեն ստիպում է զգալ սեքսուալ և հարմարավետ իր մաշկի մեջ։
«Չնայած բոլոր «ակնհայտ» տարիքային թերություններին, ես երբեք ինձ այսքան սեքսուալ և վստահ չեմ զգացել»,-ավելացրել է Պորիզկովան՝ նշելով #sexyhasnoexpirationdate հեշթեգը։
Տեսանյութն արդեն հազարավոր լայքեր և մեկնաբանություններ է հավաքել երկրպագուների և գործընկերների կողմից՝ դառնալով հզոր ուղերձ ինքնաընդունման, մեծահասակության գեղեցկության և նորաձևության ոլորտում ազնվության մասին։