20:30 15 մարտի, 2026Այս շաբաթը բուռն էր «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության թեժ քննարկումներով, արտիստներից ոմանց «բոյկոտով» ու մրցանակաբաշխության պարզաբանումներով, սակայն այդ ամենին անդրադարձել ենք շաբաթվա ընթացքում: Շաբաթը կամփոփենք այլ գրառումներով, որոնք, կարծես, մի փոքր ստվերվեցին սկանդալային քննարկումների ֆոնին:
Ամենասպասված լուրը, թերևս, «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի ներկայացուցչի հայտարարումն էր. Առաջին ալիքը, վերջապես, բացահայտեց ոչ միայն մեր մասնակցին, այլև երգը, որով ներկայանալու ենք մրցույթում: Այսպիսով, այս տարի մեր դեսպանը Սիմոնն է, երգը կոչվում է Paloma Rumba: Հանրային հեռուստաընկերությունը, ի տարբերություն նախորդ տարվա, Հայաստանի ներկայացուցչին ընտրել է ներքին որոշմամբ՝ հաշվի առնելով երգչի պոտենցիալն ու ակտիվությունը նախորդ տարվա ընթացքում:
Ի դեպ, Սիմոնը մասնակցել էր նաև «Դեպի Եվրատեսիլ 2025»-ին և զիջել Պարգին միայն մեկ հորիզոնակով՝ դառնալով վերջնարդյունքում երկրորդը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նազենի Հովհաննիսյանն այս շաբաթ դրական իմաստով շոկի ենթարկեց իր հետևորդներին՝ ստիպելով շատերին մի պահ կանգ առնել ու անկեղծորեն ուրախանալ հաղորդավարուհու «նորությամբ»: Իսկ ավելի ուշադիր ընթերցողը հասկացավ, որ սա գեղեցիկ պոեզիա էր, որտեղ դերասանուհի-հաղորդավարուհին մարմնավորում էր հերթական հերոսուհուն:
Посмотреть эту публикацию в Instagram
Նազենին նուրբ ու եթերային զգեստով է, մայրանալ պատրաստվող կնոջ կերպարով կարդում է «Թափանցիկ արև» ստեղծագործությունից հատված (հեղինակ՝ Արման): Թեև նա հրապարակման վերջին հատվածում նշել էր՝ «Սա ԿԵՐՊԱՐ է միայն, իմ կյանքը չի ու իրական չի», թե հետևորդները, թե հայտնիներից շատերը շտապել էին նրան շնորհավորել, սակայն Նազենին սիրով արձագանքել է բոլորի ջերմ խոսքերին՝ նշելով. «Իրական չի դեռ, բայց թող դառնա իրական. ամեն դեպքում, շատ հուզիչ է ձեր ջերմությունը, ու ես շնորհակալ եմ»,-իր մեկնաբանության մեջ գրել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ամուսնացել է: Նա հարսանեկան տեսանյութով և լուսանկարներով է կիսվել ինստագրամյան իր էջում. «Մեր հավերժության սկիզբը» գրել է դերասանուհին:
Հրապարակումից պարզ է դառնում, որ հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում: Նորապսակներն ավանդական հարսանեկան կերպարներում են, իսկ կադրերից մեկում նրանց կյանքի նոր սկիզբը լուսավորվում է գեղեցիկ մայրամուտի ֆոնին:
Посмотреть эту публикацию в Instagram