«Մարտը մարտի հետևից» և «Մեղավորները» 2026 թվականի «Օսկար»-ի գլխավոր մրցանակակիրներն են  

08:42   16 մարտի, 2026

Հոլիվուդը հայտարարել է աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխության՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության հաղթողներին։ «Մարտը մարտի հետևից» (One Battle After Another) ֆիլմը դարձել է երեկոյի ամենամեծ հաղթողը՝ տուն տանելով մի քանի կարևոր մրցանակներ։ «Մեղավորները» (Sinners) և լայնածավալ արտադրությունը՝ «Ֆրանկենշտեյնը» (Frankenstein), նույնպես զգալի հաջողություն են ունեցել։

Գլխավոր դերասանական և ռեժիսուրայի մրցանակներ

Լավագույն ֆիլմ - «Մարտը մարտի հետևից»

Լավագույն դերասանուհի - Ջեսի Բաքլի «Համնեթ» ֆիլմի համար

Լավագույն դերասան - Մայքլ Բ. Ջորդան «Մեղավորներ» ֆիլմի համար

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Էմի Մեդիգան «Զենքեր» ֆիլմի համար

Երկրորդ պլանի լավագույն դերասան - Շոն Փեն «Մարտը մարտի հետևից» ֆիլմի համար

Լավագույն ռեժիսոր - Փոլ Թոմաս Անդերսոն «Մարտը մարտի հետևից» ֆիլմի համար

Այլ մրցանակակիրներ

Լավագույն անիմացիոն ֆիլմ - «K-Pop դևերի որսորդներ»

Լավագույն միջազգային ֆիլմ - «Զգացմունքային արժեք»

Լավագույն վավերագրական ֆիլմ - «Պարոն Ոչ ոք Պուտինի դեմ»

Լավագույն օրիգինալ սցենար - «Մեղավորներ» - Ռայան Քուգլեր

Լավագույն ադապտացված սցենար - «Մարտը մարտի հետևից» - Փոլ Թոմաս Անդերսոն

Լավագույն օրիգինալ երգ - «Ոսկե» «K-Pop: Դևերի որսորդներ» ֆիլմից

Լավագույն օրիգինալ երաժշտություն - «Մեղավորները» - Լյուդվիգ Գյորանսոն

Լավագույն օպերատորական աշխատանք - «Մեղավորները» - Օտում Դուրալդ Արկապո

Լավագույն մոնտաժ - «Մարտը մարտի հետևից» - Էնդի Յուրգենսեն

Լավագույն հնչյունավորում - «F1»

Լավագույն վիզուալ էֆեկտներ - «Ավատար. Կրակ և մոխիր»

Լավագույն բեմական դիզայն - «Ֆրանկենշտեյն»

Լավագույն դերասանական կազմ - «Մարտը մարտի հետևից»

Լավագույն դիմահարդարում և սանրվածք - «Ֆրանկենշտեյն»

Լավագույն զգեստներ - «Ֆրանկենշտեյն»

Կարճամետրաժ ֆիլմի անվանակարգի հաղթողներ

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ - «Աղջիկը, որը մարգարիտներ էր լալիս»

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ - «Երգիչները» և «Երկու մարդ, որ փոխանակվում են թքով» (ոչ–ոքի)

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ - «Բոլոր դատարկ սենյակները»

 



© NEWS.am STYLE