12:08 24 փետրվարի, 2014Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Փորթմանը մասնակցել է Dior նորաձեւության տան ֆոտոսեսիային: Համացանցում հայտնվել են 32-ամյա Փորթմանի լուսանկարները` արված ապրանքանիշի նոր բույրի` Miss Dior Blooming Bouquet-ի գովազդային արշավի համար:



Dior-ի ստեղծագործական տնօրեն Ռաֆ Սիմոսնի` ծաղկային նախշով շքեղ զգեստով Փորթմանը կեցվածք է ընդունել լուսանկարիչ Թիմ Ուոքերի օբյեկտիվի առջեւ:


Լուսանկարները, ինչպես օծանելիքը, ողողված են ռոմանտիզմով եւ գարնանային տրամադրությամբ:



Օծանելիքն արտադրվել էլ դեռեւս 2008 թվականին, սակայն վեց տարի անց ապրանքանիշի ղեկավարները որոշել են վերաթողարկել իգական սեռի ներկայացուցիչների կողմից սիրված օծանելիքը: Պիոնի, սիցիլիական մանդարինի, վարդի, դեղձի, ծիրանի կեղեւի եւ սպիտակ մուսկուսի բույրերն ասոցացվում են տարվա ամենաչքնաղ եղանակի` գարնան հետ: