Հին Անի Մյուզիք Հոլլի շքեղ 5-ամյակը. արտիստների ելույթներն ու մաղթանքը՝ սիրելի սրահին (VIDEO)

20:00   23 մարտի, 2026

Հին Անի Մյուզիք Հոլլը 5 տարեկան է։ Երաժշտական բազմազանություն, սիրված արտիստներ, համեղ խոհանոց, ջերմ, ընտանեկան ու հարազատ մթնոլորտ ու հանդիսատես, որոնք արդեն 5 տարի է՝ իրենց ամենահիշարժան երեկոներն անցկացնում են քաղաքի սրտում՝ Սայաթ Նովա 19 հասցեում գտնվող այս վառ ու հյուրընկալ պատերի ներքո։ Մարտի 18-ին, սիրված ժամանցավայրը հագեցած ու մտերմիկ երեկո պարգևեց իր ընտանիքի ամենակարևոր անդամներին՝ հանդիսատեսին ու արտիստներին, ովքեր տարիներ շարունակ կիսում են Հին Անի Մյուզիք Հոլլի ամենակարևոր պահերը՝ միաձուլվելով այս սրահի ինքնատիպ ու լուսավոր մթնոլորտին։ 

Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան ինչպես արդեն իսկ հայտնի ու սիրված, այնպես էլ շատերի համար դեռևս նոր, բայց տաղանդավոր անուններ։ Բեմում էին Ռուբեն Հախվերդյանը, Ֆորշը և Դավիթ Մուշեղյանը, Արթուր և Արսեն Սաֆարյանները, Բղդոն, Ալիկ Գյունաշյանը, Ավո Խալաթյանը, Զարուհի Բաբայանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Դոլինյանը, Արմեն Դանիելյանը, Ազատ Աբրահամյանը, Իլոնա Սագիևան, Եվա Սուջյանը, սաքսոֆոնահար Դավ Հովհաննիսյանը, որի ուրախ հնչյունների ներքո էլ վառվեցին տոնական տորթի մոմերը։ Իսկ երեկոն վարում էր Սուրեն Առուստամյանը։

Երեկոյի մանրամասները՝ տեսանյութում։ 



© NEWS.am STYLE