Նաոմի Քեմփբելն ու Իրինա Շեյքը Միլանում «պայթեցրել են» պոդիումը

15:07   24 փետրվարի, 2014

Միլանի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Philipp Plein-ի աշուն-ձմեռ 2014 սեզոնի հավաքածուի շքեղ շոուն դարձել է նորաձեւության արդյունաբերության երկրպագուների թիվ մեկ թեման: Գերմանական դիզայներ Ֆիլիպ Պլեյնի շոուին միշտ անհամբերությամբ են սպասում:

Այս անգամ ցուցադրությունը սկսվել է Ռիտա Օրայի ելույթով, ով դուրս է եկել սեւ Chevrolet-ից եւ իր հիթերը կատարել: Դրանց ներքո էլ պոդիում են դուրս եկել բաց հագուստով մոդելները՝ ներծծված բայքերների մշակույթի եւ վայրի արեւմուտքի ոգով. կաշվե կրծկալներ, զգեստներ եւ տաբատներ, կովբոյական լայնեզր գլխարկներ, մորթե ժակետներ եւ այլն:

Աչքի են ընկնում հատկապես 43-ամյա Նաոմի Քեմփբելը եւ ռուսական մոդել Իրինա Շեյքը:

Ֆիլիպ Պլեյնը՝ մոդելներ Իրինա Շեյքի եւ Նաոմի Քեմփբելի հետ

Շոուն ավարտվել է սեւ Chevrolet-ն այրելով եւ հրե շոուով, որը ցուցադրության հյուրերին աննկարագրելի էմոցիաներ է պարգեւել:



Աղբյուրը՝ Daily Mail, Just Jared, Spletnik, Le Figaro, NY Daily News

Լուսանկարները՝ Getty Images-ի



© NEWS.am STYLE